Ինչու և ինչպես մայրը փորձեց սպանել նորածնին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մարտի 9-ին տեղեկություն տարածվեց, որ 39-ամյա Անուշը ցանկացել էր խեղդամահ անել իր երեխային: «Ժողովուրդ»-ը օրաթերթը պարզեց, որ մինչ այս դեպքը Անուշը իր երեխաներից մեկի մահվան դեպքով նույնիսկ դատապարտվել է:

«Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի մանրամասները պարզել հենց մորից՝ Անուշից: Ինչպե՞ս ստացվեց, որ երեխային փորձեցիք նետել զուգարանակոնքը: Ահա թե ինչ պատմեց նա. «Ցավեր ունեի, գնացի զուգարան ու այդ պահին ցավերս ավելի ուժգնացավ: ժամանակից շատ շուտ սկսվեց ծննդաբերման պրոցեսը ու երեխան սկսեց ծնվել:

Արդեն ուզում էր ընկնել զուգարանի մեջ, բայց հասցրեցի բռնել բկից ու փրկել: Այդ ողջ ընթացքում մենակ էի: Օգնություն կանչեցի, եկավ եղբորս կինը ու շտապ հասցրեցին մեզ հիվանդանոց: Սա իմ երրորդ երեխան է ու ամեն ինչ կարգին է: Այն ինչ գրում են, թե իբր ցանկացել եմ սպանել երեխայիս, նման բան չկա: Ո՞նց կարող էի ես իմ երեխային սպանել: Երեխայիս վրա կապտուկ անգամ չկա, ինձ էլ հիվանդանոցում ասեցին, թե լավ եք արել ժամանակին հասել եք, թե չէ կարող էր ավելի վատ լինել ամեն ինչ»:

«ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ դեպքի օրը Անուշին առաջինը օգնություն ցուցաբերած Սպիտակի հիվանդանոցի մանկաբարձուհի Լուսյա Կարապետյանի հետ: Ըստ նրա, «մենք պարզեցինք, որ, այս նոր ծնված երեխան Անուշի երրորդ երեխան է: Լսել ենք, որ Անուշը երկրորդ երեխան է ունեցել, որը մահացել է եւ ինչ- ինչ պատճառներով Անուշը նույնիսկ երկրորդ երեխայի մահվան համար դատապարտվել է ազատազրկման»:

շարունակությունը «Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա համարում




Լրահոս