
Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հայաստանի հետ հետագա համագործակցությամբ, սա Մոսկվայի դիրքորոշումն է, ասել է Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։
«Այսօր մեծ թվով հայեր ապրում, աշխատում են Ռուսաստանում, երեխաներ են մեծացնում: Մենք նման ենք նրանով, որ շարունակելու ենք ամեն ինչ միասին անել: Ամեն դեպքում, սա Ռուսաստանի դիրքորոշումն է, և սա է մեր նախագահի դիրքորոշումը»,- ասել է Տոլստոյը «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի բացմանը։