Նոյեմբերի 9-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Ապարանի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Արագած գյուղի Մշակույթի տան մոտ տղամարդու դիակ կա:Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն այդ վայրում հայտնաբերել էր Արագած գյուղի բնակիչ, 59-ամյա Գևորգ Գալստյանի դիակը:Արտաքին զննությամբ դիակի գլխի մասում առկա են եղել վնասվածքի հետքեր:Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 104 հոդվածի՝ սպանության, 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ս/թ նոյեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում Արագած գյուղում, Գևորգ Գալստյանը համագյուղացիներից մեկի տան բակում անհիմն վիճաբանել է նույն գյուղ բնակիչ, 33-ամյա Ավետիք Կարապետյանի (հոգեկան հիվանդ) հետ:Վեճի ընթացքում Ավետիք Կարապետյանը քարով հարվածել է Գևորգ Գալստյանի գլխին, ինչից էլ վերջինս մահացել է: Կարապետյանը ձերբակալված է:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Նախաքննությունը շարունակվում է:
Դիակ մշակույթի տան մոտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ