Ինչ վիճակում են գտնվում Մուսալեռի դպրոցում գազային «բալոն»-ից շնչահեղձ եղած երեխաները․ մարզպետը ուշագրավ մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները տարհանվել են, քանի որ նրանցից շատերը և ուսուցիչները սկսել են անսովոր հազալ, ոմանք տեղափոխվել են հիվանդանոց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում. Մուսալեռի ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են մի մասը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

ArmLur.am-ը կապ հաստատեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում.

«Ոչ թե գազի արտահոսք է եղել, այլ 10-րդ դասարանի աշակերտներից մեկը ինքնապաշտպանական գազային «բալոն» է ինքնագլուխ կիրառել, որը ժամանակավորապես թմրեցրել է աշակերտներին: Որեւէ մեկի առողջությանը, կյանքին սպառնացող վտանգ այս պահին չկա: Հիվանդանոց տեղափոխված երեխաները ոչ թե 15-ն են, այլ 8-ը, որից 4-ը դուրս են արդեն գրվել հիվանդանոցից, 3-ը՝ ընդունարանում են՝ պատրաստվում են դուրս գրվելուն, մեկն էլ ունեցել է այլ հիվանդություն, մայրը որոշել է պրոֆիլակտիկ հետազոտություն իրականացնել Երեւանում, սակայն նրա վիճակը եւս լավ է»:

Մարիամ Ղազարյան




Լրահոս