Ինչ հանգամանքներում էին գերեվարվել հայրենադարձված Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 13-ին, 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական հետազոտության և, ապա կվերադառնան իրենց հարազատների մոտ:

Փաշինյանը հրապարակել է նաև Հայաստան վերադարձած գերիների անվանացանկը:

Դեկտեմբերի 13-ին, վերադարձած ռազմագերիների թվում էր նաև Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը: Նրանք գերեվարվել էին միասին Հայաստանի ինքնիշխան տարածքից: Հարությունը ծննունդով Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր, իսկ Կարենը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից:

Նրանք գերեվարվել էին 2023 թվականի Մայիսի 26-ին՝ մարտական հենակետեր սնունդ մատակարարելիս:




Լրահոս