Իտալական «Ինտերը» թիմի ֆուտբոլիստների, նրանց ընտանիքների և մյուս աշխատակիցների համար սուրբծննդյան միջոցառում է կազմակերպել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Միջոցառման ժամանակ մասնակիցներին ողջունել ու տոների առթիվ շնորհավորել են ակումբի սեփականատեր Սթիվեն Չժանը, փոխնախագահ Խավիեր Զանետին և գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել իտալացի հայտնի կատարողներ: Ներկա է եղել նաև Հենրիխ Մխիթարյանը։