Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային կապերը փորձություններով են անցնում, քանի որ Արևմուտքը փորձում է սեպ խրել երկու պետությունների միջև: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում» նստաշրջանի մասնակիցներին։
«Այսօր Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային կապերը ստուգվում են մեր եղբայրական ժողովուրդների միջև հարաբերությունների մեջ սեպ խրելու Արևմուտքի փորձերի լույսի ներքո», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ «քննարկումների արդյունքում կմշակվեն գործնական առաջարկություններ և կստեղծվեն փոխադարձ օգտակար շփումներ»։