
Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված դեկտեմբերի 15-ին, ժամը 23:00-ից մինչև առավոտյան 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան փողոցի երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են բնակիչների ներողամտությունը: