Տեղահանվածների իրավունքները պետք է ճանաչվեն. ԱՄՆ դեսպանը հանդիպել է ԼՂ երիտասարդների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հետ՝ քննարկելու նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության միջոցով ավելի մեծ ինտեգրման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Տեղահանվածների իրավունքները պետք է ճանաչվեն և պաշտպանվեն ոչ միայն այս շաբաթ նշվող Մարդու իրավունքների պաշտպանության օրը, այլև յուրաքանչյուր օր»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս