Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում․ Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 47-րդ նիստում, որն անցկացվել է տեսակապի ձևաչափով:

Բայրամովը համաժողովի մասնակիցներին պատմել է հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:




Լրահոս