
Նոյեմբերի 10-ին`ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Գեղարոտ-Ծիլքար ճանապարհահատվածում, մերկասառույցի և տեղացած ձյան հետևանքով, ավտոմեքենաները հայտնվել են խցանման մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են հայտնվել մոտ 100 ավտոմեքենա, որոնցից 13-ը խցանումից դուրս են բերվել հրշեջ-փրկարարների օգնությամբ, իսկ մնացածը դուրս են եկել ինքնուրույն:Ժամը 19.50-ի դրությամբ երթևեկությունը վերականգնվել է: