ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը որոշել է օգտվել միայն ու միայն իր ընտանիքին պատկանող ընկերությունների ապրանքատեսակներից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել է, որ ԱԺ դահլիճում բոլոր պատգամավորների առջեւ դրված է «Բյուրեղ» ապրանքանիշի ջուր, իսկ Խաչատուր Սուքիասյանը որոշել է տարբերվել մյուսներից. նրա առջեւ «Սիլ» ապրանքանիշի ջրերն են: Գաղտնիք չէ՝ դա պատգամավորի ընտանեկան բիզնեսն է: Խաչատուր Սուքիասյանը, հավանաբար, մի անդավաճան սկզբունք է որդեգրել՝ օգտվել բացառապես իր ընտանիքին պատկանող բիզնեսների ապրանքատեսակներից:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր  տիպի  հաստատություն ընդունվելու համար ո՞ւմ պետք է դիմի քաղաքացին:

Լուսինե Օհանյան (57 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին (կամ նրա օրինական ներկայացուցիչը) պետք է դիմի փաստացի բնակության վայրի տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն կամ բաժին (այսուհետ՝ տարածքային մարմին), որտեղ քաղաքացուն տրամադրվում է «Խնամքի տրամադրման համար դիմած անձի բժշկական քարտ» ձեւաթուղթը, որը լրացվում է քաղաքացուն սպասարկող տարածքային պոլիկլինիկայի կողմից: Տարածքային մարմնի ղեկավարը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այն ներկայացնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարությունը, տարածքային մարմնից ստացած որոշումների հիման վրա, համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գնահատված կարիքների համաձայն` խնամքի ծառայությունները տրամադրվում են ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին:

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. ՀՀ տարածքում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած վարկառուն միաժամանակ վարձու աշխատող եւ անհատ ձեռնարկատեր է. տվյալ դեպքում ինչպե՞ս է կատարվում եկամտային հարկի գումարների վերադարձը:   

Գարիկ Մուրադյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության՝ 19.02.2015թ. N 205-Ն որոշման 3-րդ կետի համաձայն՝ եթե վարկառուն միաժամանակ վարձու աշխատող եւ անհատ ձեռնարկատեր է, ապա հաշվետու տարվա համար ներկայացված տարեկան հաշվարկի հիման վրա հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է տվյալ տարվա ընթացքում հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների հանրագումարի եւ տվյալ տարվա եռամսյակների ամիսների համար վճարված եւ վերադարձված (վերադարձման ենթակա) եկամտային հարկի հանրագումարի դրական տարբերության չափով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն ՀՀ կառավարության՝ 19.02.2015թ. N 205-Ն որոշման 4-րդ կետի`  վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որեւէ ամսում հաշվարկված աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:

 




Լրահոս