
Լուրեր են պտտվում, որ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեվիդ Բեքհեմը ձեռք է բերել հայտնի իտալացի դիզայներ Ջիանի Վերսաչիի` Մայամիում գտնվող տունը. գրում է sport.ru.msn.com-ը:
Կայքը նաև հավելում է, որ թեև լուրը դեռ պաշտոնապես չի հաստատվել, բայց բոլորին է հայտնի Բեքհեմի ձգտումը շքեղության նկատմամբ, իսկ տունն, իսկապես, հիասքանչ է:
Առանձնատունը, որը Վերսաչին ձեռք է բերել 1992-ին 10 միլիոն դոլարով, ներայացնում ենք ձեր ուշադրությանը լուսանկարներով.