
Եվրամիությունը դեռ շատ հեռու է ընդլայնումից, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք շատ հեռու ենք ԵՄ իրական ընդլայնումից, որը ներառում է Ուկրաինան: Ամեն դեպքում, ինչպիսին էլ որ լինի այս ընդլայնումը, այն կպահանջի մեր կանոնների խորը բարեփոխում: Դա հնարավոր կլինի միայն ֆինանսավորման զգալի ավելացմամբ կամ առկա առկա մեխանիզմների և կանոնների փոխարինմամբ»,- ասել է նա։