ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Արցախցի հայ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարը ներառվել է Reuters-ի «2023 թվականի լուսանկարները եւ դրանց հետեւում գտնվող պատմությունները» շարքում։

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար ներմուծման դեպքում ո՞րն է համարվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն:          

Տրդատ Հունանյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավելացված արժեքի հարկի  մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ծխախոտի արտադրանքի ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը՝ առանց ԱԱՀ-ի:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Ավելացված արժեքի հարկի  մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի եւ գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ընդհանուր տիպի տուն-ինտերնատ ընդունվելու համար սոցիալական աջակցության տարածքային մարմին ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի քաղաքացին:

Սերինե Հայրապետյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման՝ փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմին պետք է ներկայացնել`

-անձնագիր կամ նույնականացման քարտ,

-նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք,

-խնամքի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (կացության քարտ), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

-հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ,

-անձի բժշկական քարտը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ու առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված ձեւին համապատասխան, կամ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112 -Ն որոշման N 3 հավելվածի հիվանդությունների ցանկում ներկայացված հիվանդություններով հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ տրված համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաճախորդին խնամք տրամադրվում է՝ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետի որոշման հիման վրա:

 




Լրահոս