Լուսանկարը՝ համացանցից
Ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը նվաճել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBF վարկածով եվրոպական գոտու մրցաշարի տիտղոսը 69 կգ քաշային կարգում։
Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում տեղի ունեցած մենամարտում Յուրի Սաքունցը հաղթել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Բազարգուր Յուդգերին՝ դառնալով WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն ժամանակով կարող է հետաձգվել քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ:
Կարեն Վիրաբյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ կարող է հետաձգվել՝ քաղաքացու կամ նրա խնամակալի կողմից սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացված դիմումի (հիմնավոր պատճառների՝ առողջական խնդիրներ, հարազատի մահ, եղանակային պայմաններ եւ այլն) հիման վրա, մինչեւ 6 ամիս ժամկետով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս ձեռք բերել հողամաս Գորիսում:
Ալվարդ Հովսեփյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ժամանակավոր ավտոտնակ կամ առեւտրի տաղավար տեղադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:
Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է Քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնին: Բաժնի մասնագետների կողմից կատարվում է հատկացվող տարածքի ուսումնասիրություն եւ պահանջվում է համապատասխան փաստաթղթեր`
- տեղեկանք բնակավայրից,
- ավտոտնակի համար` ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի պատճեն, իսկ տաղավարի համար` պեական ռեգիստրի վկայականի պատճեն,
- դիմողի անձնագիրը եւ նրա պատճենը,
- բաժնի աշխատակցի կողմից գործերին է կցվում ավտոտնակի (տաղավարի) տարածքի հատակագիծը,
- հողհատկացման համար բնակչի կողմից վճարվում է տեղական տուրք՝ 30000 դրամ, եւ տեղական վճար՝ 5000 դրամ:
Գորիսի համայնքապետարան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողհատկացման նախագիծը ներկայացվում է քաղաքապետի հաստատմանը, որից հետո կնքվում է հողի վարձակալության պայմանագիր` 4 օրինակից, որը հաստատվում է նոտարի կողմից: Այնուհետեւ դիմողը հողի վարձակալության պայմանագիրը եւ քաղաքապետի որոշումը ներկայացնում է Անշարժ գույքի կադաստր (30 օրյա ժամկետում) հողի վարձակալությունը գրանցելու համար:
Քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի հասցեն է՝ Կ.Դեմիրճյանի անվան հրապարակ, քաղաքապետարան, 3-րդ հարկ, 301 սենյակ: