
Բուենոս Այրեսը նախատեսում է Կիև տեղափոխել ռուսական երկու Mi-171E ուղղաթիռներ, որոնք վերանորոգման կարիք ունեն, հայտնում է Noticias Urbanas պորտալը՝ հղում անելով լատինաամերիկյան երկրի ռազմաօդային ուժերին։
«Օդային ուժերը հայտարարել են, որ Ուկրաինային կնվիրեն ռուսական երկու Ми-171Е ուղղաթիռներ»,- ասվում է հրապարակման մեջ։
Այս քաղաքացիական ուղղաթիռները Արգենտինա են ժամանել 2011 թվականին՝ արկտիկական նախագծերում օգտագործելու համար: