
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հյուրընկալվեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2011 թվականի մրցանակի դափնեկիր, Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը տիկնոջ` Ջանեթ Վոզնյակի հետ:ՀՊՃՀ գիտական խորհրդի որոշմամբ Սթիվ Վոզնյակին շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում: Վոզնյակը շնորհակալություն հայտնեց և կարևորեց ինժեների աշխատանքը, քանի որ այդ մասնագետները համակարգչի միջոցով ստեղծում են բազմաբնույթ սարքավորումներ: ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը հույս հայտնեց, որ ՀՀ հաջորդ այցելության ընթացքում Վոզնյակը դասախոսություն կկարդա համալսարանում: Նշենք, որ այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ նախագահի մրցանակաբաշխության արարողությունը, որից հետո ի պատիվ Վոզնյակի Կամերային երաժշտության տանը համերգ կտրվի: