Ժամեր անց կմոռանանք շատ արագ ամեն բան. Սոֆի Մխեյանը՝ Արա Մարտիրոսյանի՝ կյանքից հեռանալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կեսգիշերին մոտ հայտնի դարձավ սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի անժամանակ մահվան մասին լուրը։ Մարտիրոսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բժիշկների՝ նրա կյանքը փրկելու ջանքեը անցել էին անհաջող։ Գրանցվել էր սրտի կանգ։
Հանրությունը՝ երկրպագուները, հարազատները, ընկերները շոկի մեջ են կատարվածից։ Ողջ համացանցը ցավակցական հրապարակումներ է կատարում երգչի մահից հետո։
Երգչուհի Սոֆի Մխեյանը ինստագրամյան իր էջում գրում է.

«5 օր առաջ գրառում էի արել…
«Ապրեք, արարեք,սիրեք ու շաաա՜տ սիրեք) մի չարացեք,ներեք ,գնահատեք ու ամենակարևորը Շնորհակալ եղեք…)
Ես՝ Շնորհակալ եմ
Խաղաղություն ու Շատ Սեր բոլորիս )
Հ.Գ Սիրեք ու գնահատեք ձեր հարազատներին,ընկերներին,արտիստներին, ԱՅՍՕՐ ու ՀԻՄԱ) վաղը երբեք չգիտես ինչ է լինելու »

վաղը եկավ ,
վայրկյանի ընթացքում… սիրտը կանգ առավ, ու Կյանքը ավարտվեց…
… հարյուր հազարավոր ափսոսանքի խոսքեր, ցավ,կորուստ, կրկին ափսոսանք….

Օրեր անց,արդեն երևի ժամեր անց, կմոռանանք շատ արագ ամեն բան ու կանցնենք իրար կրկին «միս ուտելուն» ,«անեծքով ու հայհոյանքով կլցնենք համացանցը» կապ չունի թեման , հաստատ մի բան , մի երևույթ ու մի «ՄԱՐԴ» կգտնենք փնովելու, ցավեցնելու համար(
… ու սենց մինչև հաջորդ վաղը՝ կանգառը(((

Արա ջան լայն ու մեծ սրտով Մարդ) Բարի ճանապարհ քեզ …»։

Մարիամ Ղազարյան




Լրահոս