«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնան» դիտարկում է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց բաժանվելու տարբերակը, ով ամենաբարձր աշխատավարձն ունի ակումբում, որպեսզի ստանա լրացուցիչ միջոցներ, որոնցով թիմը կարող է ձեռք բերել մի քանի այլ խաղացողների։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբի գլխավոր նպատակը «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարեշն է լինելու, ով իր հերթին ևս հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխվելով։

Նշվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը դժգոհ է «կաչաղակների» արդյունքներից Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում, որտեղ նրանք չկարողացան դուրս գալ խմբից, ինչպես նաև մտավախություն ունի, որ թիմը չի կարողանա այս մրցաշարի ուղեգիր նվաճել՝ ելնելով Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքներից։




Լրահոս