Հունգարիան վետո կկիրառի Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիան Բուլղարիային զգուշացրել է, որ վետո կկիրառի վերջինիս՝ Շենգենյան գոտուն միանալու նկատմամբ, եթե այն չչեղարկի իր տարածքով ռուսական գազի տարանցման սակագնի բարձրացման որոշումը: Այդ մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Pannon RTV հեռուստաալիքի հետ հարցազրույցում, փոխանցում 1lurer.am-ը։

Նա նշել է, որ Շենգենին Բուլղարիայի միանալու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել մոտ ժամանակներս, և որ Սոֆիայում մտածում են գազի սակագնի բարձրացման մասին օրենքը չեղյալ հայտարարելու մասին, որն ավելի վաղ ընդունել էր երկրի խորհրդարանը:

«Եթե այդ օրենքը չեղյալ հայտարարվի, մենք էլ, իհարկե, կվերացնենք համապատասխան վետոյի մասին մեր որոշումը»,- ասել է Սիյարտոն։ Նա Սոֆիայի գործողություններն անվանել է «սկանդալային և թշնամական քայլ, որը վտանգում է բնական գազի տարանցումը միանգամից երեք երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա և Հունգարիա»:




Լրահոս