«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հրաշալի քառյակի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր իր նստավայրում կհյուրընկալի «Ժառանգության» պատվիրակությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Թեեւ երեկ «Ժառանգության» անդամները հստակ չէին ասում՝ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը, թե՞ ոչ: Ճանաչելով «Ժառանգության» առաջնորդին, կարելի է ասել, որ մինչ հանդիպման բուն պահը ոչ ոք, անգամ ինքը հաստատ չի իմանալու դա:
Մի մարդ, ով ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի նման չհրաժարվեց Սերժ Սարգսյանի հետ մրցակցելուց եւ նախագահական ընտրություններում համարձակ առաջադրեց իր թեկնածությունն ու զարմանալի արդյունքներ գրանցեց, հայտնի է իր անկայուն բնավորությամբ եւ անելիքը պահի տակ որոշելու սովորույթով: Թերեւս հենց դա էր պատճառը, որ նրա աստեղային ժամն այդքան արագ մարեց: Ուրիշ պատճառներ էլ կային, այդ թվում այն, որ քաղաքական մյուս ուժերը չաջակցեցին նրան: Հիմա, երբ կոնսոլիդացման ծրագրով հանդես է գալիս ԲՀԿ առաջնորդը, բոլորը կարծես թե համախմբվում են նրա շուրջ:
շարունակությունը օրաթերթի այսօրվա համարում.