Երեկ անժամանակ կյանքից հեռացավ երգիչ Արա Մարտիրոսյանը։ Արան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բժիշկների՝ նրա կյանքը փրկելու ջանքերը պսակվել էին անհաջողությամբ։ Գրանցվել էր սրտի կանգ։
Այս մասին հայտնել էր երգչի մենեջերը՝ Լիլիթ Գալստյանը։
Բազմաթիվ հրապարակումներից հետո Լիլիթը հայտնել է նաև Մարտիրոսյանի հոգեհանգստի ու հուղարկավորության օրերն ու ժամերը.
«Սիրելի արտիստ, սիրված երգիչ Արա Մարտիրոայանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ից 20:00 Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահում»։
Մարիամ Ղազարյան