Թուրքիան ավարտել է ամերիկյան կործանիչների գնման շուրջ բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ավարտել է ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների գնման շուրջ բանակցությունները, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Այժմ, ըստ CNN Turk-ի, դրական որոշում է սպասվում երկու երկրների երկխոսությունից հետո։

Հաղորդվում է, որ Անկարան ակնկալում է ոչ միայն ԱՄՆ-ից գնել 40 կործանիչ, այլեւ արեւմտյան գործընկերոջ օգնությամբ արդիականացնել գոյություն ունեցող ինքնաթիռները։ Բանակցություններից հետո Գյուլերը հույս է հայտնել, որ գործընթացը կսկսվի որքան հնարավոր է շուտ։

Նախարարի խոսքով, գնումների համատեքստում կարևոր է, որ «դաշնակիցները միմյանց նկատմամբ սահմանափակող միջոցներ չկիրառեն»։ Գյուլերն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կգնահատի Թուրքիայի գլոբալ և տարածաշրջանային դերն ու ուժը։




Լրահոս