
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 18-ին, համատեղ նիստ կանեն Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները:
Նույն օրն արտահերթ նիստ կանի նաեւ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրելու:
Քրիստինա Մուշեղյան