
Կովկասում անվտանգության ու խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ ու կայուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է այդ նպատակով գործադրվող անկեղծ ջանքերին և ցանկանում է հնարավորինս շուտ դրական արդյունք տեսնել։
«Մենք գոհ ենք երկու երկրների միջև վստահության բարձրացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերջին որոշումից»,– ասել է նա: