ՀՀ-ում ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ։
Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարիների ընթացքում նվազել է աղջիկ երեխաների ծնելիության թիվը, սակայն աղջիկների համեմատ ավելացել է տղա երեխաների ծնելիությունը, վերջին 10 տարիների ընթացքում միշտ այդպես է եղել։
2012 թվականին աղջիկ երեխաների ծնելիությունը կազմել է 19 հազար 737 երեխա, տղա երեխաների ծնելիությունը՝ 22 743:
Եթե համեմատենք երեխաների ծնելիության թիվը ըստ սեռերի, ապա կարող ենք ասել, որ այն զգալիորեն նվազել է։
Բացատրենք՝ ինչպես.
2012 թվականին ծնվել է 19 737 աղջիկ երեխա, 2022 թվականին 17 հազար 139 աղջիկ երեխա։ Աղջիկ երեխաների ծնելիությունը 2012 թվականի համեմատ նվազել է գրեթե 2 հազարով։
2012 թվականին ծնվել է 22 հազար 743 տղա երեխա, իսկ 2022 թվականին 19 հազադ 236 երեխա։ Տղա երեխաների ծնելիությունը 2012 թվականի համեմատ նվազել է գրեթե 3 հազարով։
Էմմա Միքայելյան