«Արմավիան» շարունակում է չվճարել մարդկանց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները, ովքեր երկար ժամանակ է, ինչ պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը, հայտնվել են անելանելի վիճակում: Աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ օրերս գնացել են «Արմավիա»-ի գրասենյակ՝ հերթական անգամ իրենց աշխատանքի դիմաց հասանելիք գումարները պահանջելու, սակայն հայտնաբերել են, որ գրասենյակը դատարկ է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինժեներներից մեկը զայրացած պատմեց.

«Մտանք ու տեսանք, որ մեր ֆինանսների հարցով տնօրենը, գանձապահները, հաշվապահները այնտեղ չէին: Մարդ չկար, կաբինետները դատարկ, ոչ աթոռ կար, ոչ էլ սեղան»: Սա տեսնելուց հետո հուսահատ քաղաքացիները գնացել են ՀՀ կառավարություն եւ հանդիպում պահանջել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Սակայն այդպես էլ նրանց ոչ ոք չի մոտեցել: Նույնիսկ կառավարության նամակների եւ բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Ինժեներից տեղեկացանք նաեւ, որ ընկերությունը միայն մի օդաչուին՝ Ավագ անունով, 18 մլն դրամ գումար է պարտք:

շարունակությունը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս