Էկվադորում անհայտ անձինք առևանգել են Գուայաքիլում Մեծ Բրիտանիայի պատվավոր հյուպատոս Քոլին Արմսթրոնգին։ Այս մասին հայտնում է El Universo թերթը։
Ըստ աղբյուրի՝ առևանգումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան, Լոս Ռիոս նահանգում։ Լրագրողները պնդում են, որ հյուպատոսի հետ անհետացել է ևս մեկ անձ, նշում է հրատարակությունը։
Էկվադորի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները հետաքննչական միջոցառումներ են անցկացնում։