Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Լիպեցկի, Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում ոչնչացրել և որսացել են ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այս գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Լիպեցկի, Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի տարածքներում ոչնչացրել և որսացել են ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։