Էկզոմոլորակների վրա ՆԱՍԱ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանցից 17-ի սառցե պատերի տակ կարող են լինել հեղուկ ջրի օվկիանոսներ, որոնք կյանքի համար կարևոր բաղադրիչ են, հաղորդում է Xinhua-ն:
Էկզոմոլորակները մեր արեգակնային համակարգից դուրս աշխարհներ են: ՆԱՍԱ-ի տվյալներով՝ այս օվկիանոսներից ջուրը երբեմն կարող է ճեղքել սառցե ընդերքը՝ գեյզերների տեսքով: Գիտնականներն առաջին անգամ գնահատել են գեյզերների ակտիվության քանակն այս էկզոմոլորակների վրա և հայտնաբերել երկու բավական մոտ մոլորակ, որտեղ նման ժայթքման նշաններ կարելի է դիտել աստղադիտակներով:
«Մեր վերլուծությունները կանխատեսում են, որ այս 17 էկզոմոլարակները կարող են սառույցով ծածկված մակերեսներ ունենալ, բայց բավականաչափ ներքին ջերմություն են ստանում աստղերից»,- ասում է գիտնական Լինեա Քուիկըև հավելում, որ բոլոր մոլորակները կարող են նաև կրիոհրաբխային ժայթքումներ դրսևորել գեյզերանման շիթերի տեսքով։