Հայրավանք գյուղի եկեղեցու մոտ մեքենան սահել է ձորը. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 19։35-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Զ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ սահել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Ա. Զ.-ն (ծնված 1987 թ.), Ս. Ս.-ն (ծնված 1998 թ.), Գ. Ա.-ն (ծնված 1975 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ նրանց առողջական վիճակները բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս