ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն դեպի Ռուսաստան և Դուբայ տոմսերը․ Ամանորի նախաշեմին չվերթները գրեթե սպառված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորին ընդառաջ ArmLur.am-ը կազմել է փոքրիկ սանդղակ, թե որքան են կազմում դեպի Ռուսաստան և Արաբական Միացիալ Էմիրություններ տոմսերի արժեքները։
Հայկական FlyArna ավիաընկերությունում Ամանորի նախաշեմին մեկնման տոմսերի արժեքը կսկսվի 56 հազար դրամից, որը իր մեջ ներառում է միայն 10 կիլոգրամ ձեռքի ուղեբեռ։ Ավիաընկերությունում ուղեբեռ ունենեալու և ավիաընկերության բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում տոմսի արժեքը կհատի 100 հազար դրամի շեմը։ FlyArna ավիաընկերությունը դեկտեմբերի 31-ին թռիչքներ չի իրականացնի։

Դեպի Դուբայ՝ Արաբական Միացիալ Էմիրություններ, տոմսերի արժեքը Ամանորի նախաշեմին կսկսի 125 հազար դրամից, որն իր մեջ չի ներառի ոչինչ բացի 10 կգ ուղեբեռից։ Եթե ցանկանաք օգտվել ավիաընկերությունում ուղեբեռ ունենեալու հնարավորությունից և ավիաընկերության բոլոր ծառայություններից, ապա ավիատոմսերի արժեքը կսկսվի 150 հազար դրամից և կկազմի ավելին։

AirArabic ավիաընկերությունում Ամանորի նախաշեմին արդեն իսկ սպառվել է դեկտեմբերի 22,23,25,26,29 և 30-ի չվերթների համար նախատեսված տոմսերը։

Էմմա Միքայելյան

 

 




Լրահոս