ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` գիշերը ժամը 4-ի սահմաններում Լոռու մարզում ենթադրյալ հանցագործները մտել են բնակիչներից մեկի տուն ու գողություն կատարել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք եղել են 4 անձ, որոնք եղել են դիմակավորված։ Ըստ մեզ հասած լուրերի՝ կպչուն ժապավենով կապել են մորն ու որդուն ու սկսել տակնուվրա անել տունը։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տանից տարել են ոսկի, գումար եւ հեռացել։ Ավելին, լուրեր ունենք, որ տանտերերը մարմնական վնասվածք չունեն, իրավապահները փնտրում են կատարողին։
Քնար Մանուկյան