Դերասանուհի, բլոգգեր Լիանա Վանոյանը, ով հանդիսատեսին հայտնի դարձավ մի շարք սիթքոմներից եւ ինստագրամյան իր էջում հրապարակված հումորային հոլովակներից, վերջին շրջանում սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար կիսվում է ավելորդ քաշի խնդիրը հաղթահարելու իր ուղու մասին:
Լիանան հրապարակել է արխիվային կադրեր.
«Սա արխիվ է. նկարել եմ 2017 թվականին: Այստեղ դեռ չէր սկսվել առողջական խնդիրների շքերթը ու ես նորմալ քաշի մեջ էի…
Բայց սկսվեց, սկզբում շատ չէի զգում, հետո արդեն ամեն օր ավելի էր խորանում ամեն բան երկու տարվա մեջ, ես ավելացրել էի քաշս մոտ 18 կգ-ով ու սկսվեց ամեն ամիս ավելանալ: Հասա մաքսիմալի 68 կգ-ից 100 կգ էի ու արդեն համակերպվել էի…
Ես սկսեցի ընդունել, սիրել, 100 կգ-ով ես ամեն դեպքում կարծում էի, թե չեմ կարողանալու իմ նախկին քաշին գալ, այո բարդ էր, ոտքերս շատ էին ցավում, մեջքս:
Բարեկամների թոմենթներ. «չաղացել ես շատ»: Մի օր էլ մեկը պատահաբար ինձ էր ուղարկել իր կարծիքը իմ արտաքինի հետ կապված, որը պիտի ուրիշին ուղարկեր…կարդացի շատ նեղվեցի, լաց եղա: Չէ՞, որ դա իմ արտաքինն էր, ես էի տանջվում էդ ավելորդ քաշից, իրենց ի՞նչ վնաս:
Ախր դուք երբեք չեք իմանա դիմացինի խնդիրը, կարող են նեղվել, կոտրվել, ամաչել, փակվել…Զգույշ եղեք արտահայտվելիս:
Երբ շատ էի աշխատում սկսվեց անտանելի օրեր, ես զգում էի մի բան այն չէր, դեղերս խմում էի, բայց էլի շատ վատ էի, ես օրեր ունեցա, երբ բեմում կանգնած աղոթում էի, որ չվատանամ, չընկնեմ, դա շատ բարդ շրջան էր եւ երևի հենց այդ շրջանը բերեց ինքս իմ մասին հոգ տանելու լուրջ քայլին»:
Հրապարակելով իր լուսանկար այն ժամանակահատվածից, երբ ամենաբարձր քաշն է ունեցել, Լիանան գրել է.
«Այստեղ արդեն 110 կգ էի ու արդեն գլխումս բան էր սկսվել. վերջացնել պատմությունը ու սկսել նորից նոր էջ, որտեղ ես առողջ եմ:
Լիանայի խոսքով՝ որոշ ժամանակ առաջ ունեցել է առողջական խնդիր՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում, որի արդյունքում բուժման կուրսեր է անցել: Բժշկի մեղավորությամբ քաշ է հավաքել. պատճառը՝ սխալ նշանակված դեղերն են եղել: Ապա ինչպես դերասանուհին է շեշտում՝ «նեղանալով աշխարհից» իրեն բաց է թողել եւ սկսել սնվել անկանոն, ինչի արդյունքում կրկնակի քաշ է հավաքել, սակայն հասկանալով, որ իրեն վատ է զգում որոշել է հստակ քայլեր անել այդ ուղղությամբ:
Այժմ Լիանան քիչ-քիչ վերադառնում է հին քաշին:
Մարիամ Ղազարյան