ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանից տուժած քաղաքացիներն արդեն 10 տարի է` փորձում են իրենց գումարները վերադարձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ տեղեկացրել էինք, որ «Տոնուս» ընկերության սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանից տուժած քաղաքացիներն արդեն 10 տարի է` փորձում են կա՛մ իրենց տված գումարները վերադարձնել, կա՛մ էլ բնակարաններ ստանալ: Սակայն դեռ որեւէ արդյունքի չեն հասնում: «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել՝ արդյոք ԲՀԿ-ն պատասխանատվություն կրում է իր պատգամավորների գործունեության համար:

«Պատգամավորի քաղաքական գործունեությունը չի կարող չլինել կուսակցության քննարկման առարկա»: Իսկ ինչո՞ւ Ա. Տոնոյանի գործունեության համար պատասխանատվութուն չեք կրում. մարդիկ փողոցում են հայտնվել նրա խաբեությունների պատճառով: Այս հարցին ի պատասխան` ԲՀԿ խոսնակն ասաց. «Նա ինչ որ արել է, պետք է կրի պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով: Որեւէ մեկի տնտեսական գործունեության վերաբերյալ կուսակցությունը չի կարող պատասխանատվություն կրել»:

մանրամասները` թերթի այսօրվա համարում.




Լրահոս