«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Պատրաստ է արդյոք ՀՀ աշխատանքի և սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը իր ժառանգորդների անձնական գույքով և եկամուտներով երաշխավորել պարտադիր կուտակային համակարգով այսօր երիտասարդներից գանձվող գումարների վերադարձը։
Երեկ մեր թղթակիցը նախարարին հրապարակավ առաջարկել է պայմանագիր կնքել, որով նրա ժառանգների գույքը և եկամուտները 40 տարի հետո կդառնան նման երաշխիք։ Ասատրյանը այդ առաջարկին չի համաձայնել, փոխարենը կրկին խոսել է երկրի, պետության, օրենսդրության, համակարգերի գործարկման և այլնի մասին»:
շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։