Ամերիկացի զինծառայողը ցմահ ազատազրկման է ենթարկվել Աֆղանստանի երեք բնակչի դաժանորեն սպանելու համար,- տեղեկացնում է Associated Press-ը, դատարանը Քելվին Գիբսին մեղավոր է ճանաչել, չնայած նա ընդամենը սպանելու հրաման էր տվել իր հպատակներին:Դատապարտյալը վաղաժամկետ ազատազրկման համար դատարան կարող է դիմել միայն պատիժը կրելուց 9 տարի հետո:Գիբսը Կանդագարում պարեկության ընթացքում չձանձրանալու համար “զուտ սպորտային հետաքրքրությունից ելնելով”, իր հպատակներին հրամայել էր սպանել 3 խաղաղ բնակչի: Բացի դրանից, նրան մեղավոր են ճանաչել նաև այն բանի համար, որ նա կտրել է մահացածների մատները և քաշել ատամները, պատճառաբանելով, որ մահացած քաղաքացիների մատները և ատամները պահելը նույնն է, ինչ պահել եղնինկների եղջյուրները:Բացի Գիբսից, սպանության մեջ մեղավոր են ճանաչվել նաև նրա երեք հպատակները: Նրանցից երկուսը ցուցմունք են տվել Գիբսի դեմ` նրան բնութագրելով որպես դաժան լիդեր, ով սիրում էր ծանակել մահացածներին:
Ամերիկացին, որը ձանձրույթից ելնելով սպանել էր երեք աֆղանցու, ցմահ կնստի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ