«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Բիձինա Իվանիշվիլին մինչեւ միլիարդատեր դառնալը ունեցել է նաեւ «Դոդո» մականունը: Դա են վկայում ոչ միայն վրացական, այլեւ հայկական armweeklynews.am hayary.org/wph/ կայքերը` երկու տարի առաջ Իվանիշվիլու մասին գրած իրենց նյութերով, ըստ որոնց, Դոդոն Իվանիշվիլու մանկական կեղծանունն է եղել: Որոշ տեղեկություններով, Վրաստանում «դոդո» են անվանում թռչունի յուրօրինակ մի տեսակի, որը վերացել է 1600-ական թվականներին: Չի բացառվում, որ անտիկ լեզուների մասնագետ-գիտնական Լեւոն Տեր-Պետրոսյանը միջնադարյան մատյաններում այդ թռչունի տեսակի մասին հանդիպած լինի»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում.