Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր մի տեսահոլովակ, որը ներկայացնում էր վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի 2023 թվականի վերջին եռամսյակի ամփոփումը։
ArmLur.am-ը հրապարակումից հետո փորձեց ճշտել՝ արդյոք իսկապես եղել են նման մասշտաբի և որակի աշխատանքներ, թե՝ ոչ։ Արդյոք վարչական շրջանը ինքնագովեստով չի զբաղվում, թե իսկապես եղել են բարեկարգման աշխատանքեր։
Կապվեցինք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներից մի քանիսի հետ, ովքեր փաստեցին, որ աշխատանքներն իսկապես արվել են՝ ընդ որոմ՝ լայնամասշտաբ։