«Սա պատերազմ է․ չեմ կարող ասել, թե ինչ եմ պլանավորում». Ուկրաինայի ԶՈւ հրամանատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին չի պատասխանել հետագա հակահարձակման վերաբերյալ լրագրողների հարցերին:

Մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը շարունակելու մասին հարցին ի պատասխան՝ նա ասել է, որ չի պատրաստվում կիսվել զինվորականների ծրագրերով։ Նրա խոսքով՝ այդ մասին ոչ մի դեպքում չի կարելի խոսել․

«Սա պատերազմ է․ չեմ կարող ասել, թե ինչ եմ պլանավորում, ինչ ենք անելու։ Հակառակ դեպքում դա կլինի շոու, ոչ թե պատերազմ, որի գինը մարդկային կյանքերն են։ Այդ մասին չի կարելի խոսել ոչ մի դեպքում», – հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։

Տեսանյութը՝ այստեղ:




Լրահոս