
Շենգավիթ վարչական շրջանը ձևավորելու համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 8 մլն 217 հազար դրամ։
Երևանի քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է «Էմ-Էմ Գրուպ» ՍՊԸ-ի հետ դեկտեմբերի 1-ին։
Պայմանագրով նախատեսված է մինչև դեկտեմբերի 20-ը ապահովել ամանորյա տոնական լուսային ձևավորումը։
Երևանի քաղաքապետարանը պայմանագրով հրահանգել է նաև պահանջվող ձևավորման պահանջները։
Հավելենք, որ Երևանի լուսային ձևավորումը պատրաստվում են վառել այսօր՝ Տիգրան Ավինյանի և 2 արցախցի երեխաների հետ, ժամը 19:30-20:00:
Էմմա Միքայելյան