
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դեռեւս 2013թ. տեղեկություններ էին տարածվել, թե «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի գործերն այնքան էլ լավ չեն, եւ չէր բացառվում, որ նա ինչ-որ մասով կկորցնի սփյուռքահայ գործարար Կայծակ Զեյթելյանից ժամանակին «վերցրած» «Ջերմուկ գրուպը»: Նշվում էր, որ ընկերությունը նաեւ հարկային եւ այլ պարտավորությունների հետ կապված խնդիրներ ուներ:
Եվ ահա վերջերս ընկերության սեփականատիրոջ շուրջ բարձրացված աղմուկը որոշ չափով «միս ու արյուն» ստացավ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 2014թ. փետրվարի 16-ին «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Անաստաս Արսենյանը 10 փոխադրման ամփոփագրով Բավրայի մաքսակետով Հայաստան Է ներմուծել գյուղատնտեսական ապրանքներ, որոնք այդպես էլ չի հայտարարագրել: Արդյունքում պատգամավոր Արսենյանի եղբայրը տուգանվել է 50.000 դրամով»:
մանրամասները՝ թերթի այսօրվա համարում