ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» լիամետրաժ անիմացիոն նախագիծն այսօր ընտրվել է մասնակցելու «Անսի» միջազգային կինոփառատոնի 4-րդ՝ «Residency» ծրագրում՝ լիամետրաժ անիմացիոն ֆիլմի գրաֆիկայի զարգացման համար։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ե՞րբ է թույլատրվում փոփոխել աշխատանքի էական պայմանները:

Մարինե Մարգարյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքի վայրի, աշխատանքի վարձատրության չափի եւ (կամ) այն որոշելու ձեւի, արտոնությունների, աշխատաժամանակի (աշխատանքի եւ հանգստի) ռեժիմի, տարակարգերի եւ պաշտոնների անվանումների, աշխատանքային պայմանագրի տեսակի եւ (կամ) գործատուի փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները: Փոփոխելու դեպքում գործատուն պետք է գրավոր ծանուցի մինչեւ 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, 1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ, 5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ, 10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելիս մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Համաձայնության դեպքում մյուս կողմը 7 օրվա ընթացքում պետք է ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին, որից հետո կնքվում է գրավոր համաձայնագիր:

 

 

 

ՄԱՔՍԱՅԻՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ Երեւանում գրանցված կազմակերպությունը երրորդ երկրից ապրանքներ ներմուծելիս մաքսային ձեւակերպումները կարող է արդյոք իրականացնել Սիսիանում:        

Կարո Հարությունյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2003 թվականի հուլիսի 4-ի N03/42-Ն հրամանի 1-ին կետի համաձայն` կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների իրականացման վայրեր են այն տարածաշրջանային մաքսատները, որոնց գործունեության գոտին ընդգրկում է տվյալ կազմակերպության գտնվելու վայրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի  N 865-Ն որոշման 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն` Արարատյան տարածաշրջանային մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Երեւանը, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքները, ուստի Երեւանում գրանցված կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ձեւակերպումների իրականացման վայր է համարվում Արարարատյան տարածաշրջանային մաքսատունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բացթողնումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ մինչեւ երկու տարին չգերազանցող ժամկետով:

 




Լրահոս