
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ նոր մեղադրանքներ են ներկայացվել` ավելի քան 165 մլն դոլարի հասույթը թաքցնելու, բյուջեի միջոցները գողանալու եւ ավելի քան 5.8 մլն դոլար հարկերից խուսափելու համար,- հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ Տիմոշենկոյի դեմ եւս 4 քրեական գործ էր հարուցվել` կապված ՈՒՄԷՀ-ի գործունեության հետ: