
«Առովոտ» օրաթերթը գրում է.
«Համացանցում վերջերս շրջանառության մեջ է դրվել 2013թ. դեկտեմբերին ստորագրված նամակ Ռուսաստանում ջավախքցիների սփյուռքի անունից՝ ուղղված Վրաստանի կառավարությանը, նախագահին և խորհրդարանին, որում մտահոգություն է հնչում ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, ԵՄ-ին անդամակցելուց հետո Վրաստանում Սամցխե-Ջավախքի էթնիկ ինքնության պահպանման խնդրի առնջությամբ։
«Առավոտ»-ը «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանից հետաքրքրվեց, թե Վրաստանի հայ համայնքի համար անհանգստանալու պատճառներ կա՞ն՝ Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ «Տարբեր երկրների անդամակցությունը ԵՄ-ին հարվածի տակ չի դնում ազգային որևէ փոքրամասնության ինքնության պահպանմանը, ընդհակառակը միայն խրախուսել է իրավունքների պաշտպանության միջոցների ընդունմանը՝ ինքնության զարգացման ճանապարհին»,– նշեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։