Դեկտեմբերի 13-ին 2020-2023 թվականների գերեվարված Հայաստանի Հանրապետության 31 զինծառայողներ և սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում: Հայրենիք վերադարձած գերիների թվում է նաև Հադրութի շրջանում գերեվարված Ռոբերտ Գևորգյանը:
Ռոբերտ Հովիկի Գևորգյանի դատավարությունն ընթացել էր Բաքվի վերաքննիչ դատարանում՝ Ֆաիգ Գանիեւի նախագահությամբ: Նրան մեղադրանք էր առաջադրվել 318.2-րդ հոդվածով, այն է՝ «խմբի կազմում նախնական համաձայնությամբ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը», և 228.3-րդ հոդվածով՝ «կազմակերպված խմբի կողմից զենքի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում»:
Մեղադրանքի համար դատարանի դատախազը նրան դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, սակայն իբրև դատավորը պահանջը չի բավարարել և 6 տարվա ազատազրկման է դատապարտել: Ըստ դատավորի կայացված որոշման՝ Ռոբերտ Գևորգյանը և նրա հետ գերեվարվածները պատիժը կրելուց հետո պետք էր լքեին Ադրբեջանի տարածքը:
Ռոբերտ Գևորգյանը ծննդով Շիրակ մարզի Ախուրյան գյուղից է:
Նանիկ Աղասյան