Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները Կարբի գյուղում շրջայց կատարելիս նկատել են որսն արգելված ձկներով բեռնված մի մեքենա։ Ըստ 31-ամյա վարորդի՝ մեքենայում 126 սիգ կա՝ ընդհանուր 37 կգ: Նա հայտնել է նաև, որ ձուկը վերավաճառելու նպատակով ձեռք է բերել Սևանա լճի՝ Նորատուսի վարչական տարածքի ափամերձ հատվածում՝ մի անծանոթից:
Հայտնաբերված ձուկն առգրավվել և հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժին՝ հետագա գործողություններ իրականացնելու համար։