Ո՞վ է արտահանում Հայաստանում արտադրված վիսկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չի»-ն գրում է.

«Բանից պարզվում է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը սկսել է վիսկի արտահանել, ուղարկել իրաքյան Քուրդիստան։ Միայն այս տարվա հունվարին Իրաք է արտահանվել մոտ 200 հազար լիտր վիսկի։

«ՉՒ» – Լավ է, իհարկե, որ Հայաստանից ինչ-որ բան է արտահանվում։ Իսկ թե ինչու հատկապես վիսկի և հատկապես Քուրդիստան՝ կարելի է միայն ենթադրել։

Ըստ երևույթին Սամվել Ալեքսանյանը նոր է իմացել, որ Հայոց ցեղասպանությունը նաև քրդերի ձեռքով է իրականացվել և որոշել է վրեժ լուծել, ինչն, անշուշտ, ողջունելի է՝ հատկապես Մեծ եղեռնի 100-ամյակի նախօրեին։

Ի դեպ՝ արտահանվող վիսկին հայկական բրենդ չունի, բրենդն իրաքյան պատվիրատուներն իրենք են ընտրում։ Պարզ ասած՝ վիսկին այստեղից ուղարկվում է, իրենք այնտեղ ինչ շշի մեջ ուզում լցնում են ու անունն ինչ ուզում՝ դնում են։ Տեղն է նրանց։

Իսկ ահա մեզ համար միակ մտահոգիչ փաստն այն է, որ Սամվել Ալեքսանյանի հավաստմամբ՝ իրենք արդեն վիսկիի համար առանձին արտադրամաս են կառուցել։ Մնում է հուսալ, որ ամբողջ արտադրանքը կարտահանվի Իրաք, և հայկական շուկայում երբևէ չեն հայտնվի «Սինգլ Մալաթիա», «Չիվաս Ռեգուլյար» և այլ անվանումներով վիսկիներ»:

Մանարամասները՝ թերթի այսօրվա համարում.




Լրահոս