
US Airways ավիաընկերության ուղևորատար А320 ինքնաթիռը Ֆիլադելֆիա քաղաքի միջազգային օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղուց և հարվածել գետնին. գրում է ИТАР-ТАСС-ը:
Ինքնաթիռում եղել է 149 ուղևոր. բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Նրանց արագ տարհանել են վթարված փոխադրամիջոցից։
Հաղորդվում է, որ Ֆլորիդա նահանգ մեկնող ինքնաթիռի առջևի անիվը պայթել է անհայտ պատճառներով։ Հետաքննությունը կպարզի դեպքի մանրամասները: